գլխավոր Իրադարձային Մենակ Հայաստանում է, որ դոլարով միլիոնատեր, «ջիպերով» մարդիկ ինչ-որ մարդկանց ուղարկում են...

Մենակ Հայաստանում է, որ դոլարով միլիոնատեր, «ջիպերով» մարդիկ ինչ-որ մարդկանց ուղարկում են մետրոն կանգնեցնեն, որ աղքատ, միջին խավի մարդիկ ուշանան աշխատանքից. Էդմոն Մարուքյան

Ընդդիմությունը շատ ծանր վիճակում է, որովհետև չի հաջողվել մեկ ամսվա մեջ ստանալ իրենց ակնկալած կոնսոլիդացիան, իրենց ներկայացրած խնդիրներին համահունչ։ Եթե ասում են` կործանվում ենք, ուրեմն 3 միլիոն մարդ պետք է դուրս գա, միանա։ Եթե դա ուղղակի ձևակերպում է իշխանության գալու համար, մարդիկ դա զգում են ու չեն գնում։

Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Գիտակցելով, որ Բրյուսելում որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու, գնում, գոռում են, որ մենք պայքարում ենք, որ որևէ փաստաթուղթ չստորագրվի Բրյուսելում։ Հետո էլ չի ստորագրվում, ասում են` տեսեք մենք ասեցինք, չստորագրվեց։ Շատ խելոք վերադառնալու են խորհրդարան։ ԱԺ-ն արդեն պետք է մեկնի արձակուրդ մինչև օգոստոսի կեսը։

Իրենց հույսն է, որ հիմա կցրվեն, կգա ամառ, արձակուրդներ, դրանք կանցնեն, սեպտեմբերից խելոք կգնան խորհրդարան, որովհետև ոչ ոք չի ուզում մանդատից զրկվի։ Եթե գնում ես հեղափոխություն անելու, պետք է համակարգը մերժես, եթե չես մերժել, դրա մաս ես, դրանում պատգամավոր ես, այդպես չի լինում, որ համ հաճույքները վայելես, համ համակարգը մերժես։

Ժողովուրդը իրենց աշխատավարձ է տալիս։ Մենակ Հայաստանում է, որ դոլարով միլիոնատեր, ջիպերով մարդիկ ինչ֊որ մարդկանց ուղարկում են մետրոն կանգնեցնեն, որ աղքատ, միջին խավի մարդիկ ուշանան աշխատանքից։ Թող գնան Արցախում մի բնակավայր վերցնեն, իրենց անունից մի 50-100 տուն կառուցեն, դրանով կփրկեն Արցախը այդ մասով»։