գլխավոր Իրադարձային Գազ չի լինելու

Գազ չի լինելու

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 26-ին ժամը 09:00-18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Նոր Գեղի, Եղվարդ, Քանաքեռավան, Մրգաշեն, Նոր Հաճն, Նոր Արտամետ, Զորավան, Արագյուղ բնակավայրերի գազասպառողների, «Աբրահամյան Արթուր» ԱՁ-ի ԱԳԼՃԿ-ի, «Ռոյալ-Գլաս Գրուպ», «Մադլեն Գրուպ», «Այմեգա», «Համերաշխ ընտանիք», «Ռեդ գրուպ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Կարապետյան Հրայր», «Լիլիթ-Սյուզի» ԱՁ-ների, «Արարատ ճանշին», «Մոդուս Գրանում», «Քեյ-էնդ-Ջի Գրուպ», «Սեմուր ընդ Կո» ՍՊԸ-ների, ՀԿ ՀԻՄ համաբուժարանի, Արզնի առողջարանի և հարակից այլ տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, նշելով, որ ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Արշակունյաց, Տ.Մեծի պողոտաներով, Քրիստափորի, Սևանի, Զավարյան, Նար-Դոսի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, ժամը 10:00-18:00-ն`Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի թիվ 2-ից թիվ 66-ը ներառյալ (զույգ համարները), Երևանյան փողոցի թիվ 117-ից մինչև 145/1-ը ներառյալ բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 11:00-15:00-ն` Դեբեդ բնակավայրի գազասպառողների, «Սմարթ» կենտրոնի և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: