գլխավոր Իրադարձային Զոհվել են ԿԳՄՍ նախարարության երկու աշխատակից

Զոհվել են ԿԳՄՍ նախարարության երկու աշխատակից

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում տեղ է գտել նոր գրառում, որում մասնավորապես ասվում է․

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ավելի քան երկու տասնյակ աշխատակիցներ՝ որպես կամավորներ, պատերազմի առաջին օրերից պաշտպանում են հայրենիքի սահմանները։

Խորը վշտով տեղեկացնում ենք, որ ԿԳՄՍ նախարարության
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Կոտայքի մարզային ծառայության հուշարձանների պահապան Գնել Հարությունյանը և ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Զորաց քարեր բնակատեղի» պատմամշակութային արգելոցի պահակ Գարիկ Մուրադյանը, որը նաև Սիսական ջոկատի անդամ էր և Արցախյան ազատամարտի մասնակից, զոհվել են։

Նախարարության ամբողջ աշխատակազմն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում զոհված աշխատակիցների ընտանիքի անդամներին և հարազատներին։
Հավերժ փառք մեր բոլոր նահատակներին»։