գլխավոր Իրադարձային Լինի մկանուտ և 20 տարեկանի սահմանում. 63-ամյա Մադոննան նոր ընկերոջ «քասթինգ» է...

Լինի մկանուտ և 20 տարեկանի սահմանում. 63-ամյա Մադոննան նոր ընկերոջ «քասթինգ» է հայտարարել

Երգչուհի Մադոննան «քասթինգ» է հայտարարել իր ապագա ընկերոջ համար: Հիմնական պահանջն այն է, որ երիտասարդը պետք է լինի մոտ 20 տարեկան և մկանուտ։ Այս մասին գրում է The Mirror հրատարակությունը։

28-ամյա պարող Ահլամալիք Ուիլյամսից բաժանվելուց հետո Մադոննան հայտարարել է ապագա սիրեցյալի տեղի համար  «քասթինգ»-ի մասին։ Երգչուհուն մոտ կանգնած աղբյուրի խոսքով՝ Մադոննան շատ խիստ պահանջներ ունի թեկնածուների նկատմամբ։

Մասնավորապես, պոտենցիալ ընկերը  պետք է լինի երիտասարդ, մկանուտ, առանց թուլացած մկանների, կնճիռների և սպիտակ մազերի։ Նշվում է, որ Մադոննան կտրականապես չի ցանկանում հանդիպել իր հասակակիցի հետ։

«Սպիտակ մազերի կամ կնճիռների մասին միտքը նրան վանում է: Նրան պետք է ամուր կազմվածքով, 20-ն անց տաքարյուն տղա. մեկը, ով կարող է նրա հետ ոտք մեկնել»,- ասել է քաջատեղյակ աղբյուրը:

Նա նաև պարզաբանել է, որ Մադոննան խնդրել է իր թիմին մի քանի տարբերակ ընտրել իր համար: