գլխավոր Միջազգային Առանց Անկարայի մտավախությունները փարատելու ՆԱՏՕ–ն չի ընդլայնվի. Էրդողանի խորհրդական

Առանց Անկարայի մտավախությունները փարատելու ՆԱՏՕ–ն չի ընդլայնվի. Էրդողանի խորհրդական

Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ առանց Անկարայի մտավախությունները փարատելու ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության որևէ գործընթացի մասին խոսք լինել չի կարող:

Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության սկսվելուց հետո` հրաժարվելով երկարամյա չեզոքությունից: Թուրքիան հայտարարել էր, որ չի կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին այդ երկրների անդամակցությանը քրդական խնդրի նկատմամբ նրանց մոտեցումների պատճառով։

«Հստակ ներկայացվել է, որ առանց մեր մտավախությունները փարատելու, որևէ գործընթացի մասին խոսք լինել չի կարող»,–ասել է Քալընը Անկարայում երկու երկրների պատվիրակությունների հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտնել էր, թե ՆԱՏՕ-ն հակված է առճակատման, դրա ընդլայնումը չի ուժեղացնի անվտանգությունը Եվրոպայում։