գլխավոր Միջազգային Global Times. Ճապոնիայի վարչապետն ամաչել է Բայդենի պահվածքից

Global Times. Ճապոնիայի վարչապետն ամաչել է Բայդենի պահվածքից

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան անհարմար դրության մեջ է հայտնվել Տոկիոյում կայացած Quad Security Summit-ում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պահվածքի պատճառով, գրում է չինական Global Times-ը։

Թերթի Twitter-ում հրապարակած լուսանկարում երևում է, թե ինչպես է Սպիտակ տան ղեկավարը շփվում Ավստրալիայի և Հնդկաստանի վարչապետներ Էնթոնի Ալբանեզի և Նարենդրա Մոդիի հետ, սակայն անտեսում է ճապոնացի առաջնորդին, որ մի կողմում կանգնած է։

«Տեսեք, թե ինչպես են պետությունները վերաբերվում Կիսիդային: Որքան նրանք ձգտեն մտնել Վաշինգտոնի գլխավորած փոքր խմբավորումների մեջ, այնքան ավելի կխայտառակվեն», – ասվում է չինական հրատարակության գրառման մեջ:

Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի և Ավստրալիայի առաջնորդները՝ երկրներ, որոնք ընդգրկված են Անվտանգության քառակի երկխոսության մեջ (Quad), Տոկիոյում անցկացրել են իրենց երկրորդ անձնական գագաթնաժողովը։ Երկխոսությունը առցանց մեկնարկեց անցյալ տարվա մարտին, որին հաջորդեց սեպտեմբերին ԱՄՆ-ում պետությունների ղեկավարների դեմ առ դեմ հանդիպումը։ Վերջինիս էլ հաջորդեց մեկ այլ առցանց գագաթնաժողով այս տարվա մարտին: