գլխավոր Միջազգային Բլինկենը հայտարարել է, որ ռուսական ընկերություններն օգնում են ԻՀՊԿ-ին նավթ վաճառել

Բլինկենը հայտարարել է, որ ռուսական ընկերություններն օգնում են ԻՀՊԿ-ին նավթ վաճառել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ ռուսական իշխանություններն ու պետական ընկերությունները օգնում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին զբաղվել նավթի մաքսանենգությամբ եւ եկամուտներ «լվանալ»։

ԱՄՆ-ն չորեքշաբթի պատժամիջոցներ է սահմանել տասը ֆիզիկական եւ ինը իրավաբանական անձանց դեմ՝ ԻՀՊԿ-ի հետ կապերի համար, որն ամերիկացիները համարում են ահաբեկչական կազմակերպություն:

«Այսօր ԱՄՆ – ն պատժամիջոցներ է սահմանում նավթի մաքսանենգության եւ փողերի լվացման միջազգային ցանցի դեմ, որը գլխավորում են ԻՀՊԿ-ի գործող աշխատակից Բեհնամ Շահրիյարին եւ ԻՀՊԿ – ի «Ալ Քուդս »-ի նախկին աշխատակից Ռոստամ Գազեմին», – ասված Է Բլինկենի հայտարարության մեջ:

«Այս ցանցն օգտվում է Ռուսաստանի Դաշնության կառավարության եւ պետական տնտեսական ձեռնարկությունների բարձր էշելոնի աջակցությունից։ Այն հարյուր միլիոնավոր դոլարների նավթի վաճառք է ապահովել ԻՀՊԿ – ի եւ լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման շահերից ելնելով եւ ընդգրկում է մի քանի իրավազորություններ, ներառյալ Իրանը եւ Ռուսաստանը», – պնդում է պետքարտուղարը:

Նա զգուշացրել է, որ ամերիկյան պատժամիջոցները սպառնում են բոլոր նրանց, ովքեր իրանական նավթ են գնում։

Պատժամիջոցների տակ, մասնավորապես, հայտնվել է Մոսկվայում գրանցված «РПП» ՍՊԸ ընկերությունը, նրա նախկին ղեկավար Կամալուդդին Գուլամ Նաբիզադան եւ ներկայիս թոփ-մենեջեր Միհրաբ Սուհրաբ Համիդին: Նախարարության տվյալներով՝ Նաբիզադան Աֆղանստանի քաղաքացի է, սակայն ունի նաեւ ռուսական անձնագիր: