գլխավոր Սպորտ Բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը դուրս մնաց հետագա պայքարից

Բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը դուրս մնաց հետագա պայքարից

Բռնցքամարտիկ, Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանը 60 կգ քաշայինների 1/16 եզրափակիչում մրցեց Հունգարիան ներկայացնող Ռոնադ Վերեշի հետ ու պարտվեց 1:4 հաշվով:

Տեղեկացնենք, որ մայիսի 13-ին Հայաստանի հավաքականի անդամը ոտքի վնասվածք էր ստացել, բայց բուժզննում անցնելուց հետո հավաքականի մարզչական շտաբն ու բռնցքամարտիկը որոշել էին մասնակցել Եվրոպայի առաջնությանը:

Այսօր ավելի վաղ 86 կգ քաշային կարգի մեկնարկային մենամարտում Ռաֆայել Հովհաննիսյանը հաղթանակի հասավ բուլղարացի Քրիստիան Դիմիտրով Ստեֆանովի նկատմամբ, իսկ 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը 1/8 եզրափակիչում զիջեց գերմանացի Կևին Շումանին։

Հիշեցնենք` Եվրոպայի բռնցքամարտի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը կայացավ մայիսի 22–ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։Առաջնությանը մասնակցում են 39 երկիր ներկայացնող ավելի քան 200 մարզիկներ։ Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար: