
Հրապարկավել է Էլվիս Փրեսլիի մասին ռեժիսոր Բազ Լուրմանի («Ռոմեո և Ջուլիետ», «Մուլեն Ռուժ», «Մեծն Գեթսբի») ֆիլմի թիզերը։ Տեսանյութը հրապարակվել է YouTube-ի Movieclips Trailers ալիքում։
Թիզերը թույլ է տալիս ավելի շատ կադրեր տեսնել ապագա կինոնկարից։ Օսթին Բաթլերը (Մի անգամ Հոլիվուդում) մարմնավորել է լեգենդար երաժշտին, իսկ Թոմ Հենքսը (Ֆորեսթ Գամփ, Տերմինալ)՝ նրա դաստիարակին և մենեջերին։
Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես Փրեսլին հանդիպեց իր պրոմոութերին։ Վերջինս նկատեց Էլվիսի արտասովոր և առանձնահատուկ տաղանդն ու այնուհետև երաժշտի հետ անցավ նրա ամբողջ աստղային ճանապարհը:
Մասնավորապես, հեռուստադիտողները կիմանան Էլվիսի և նրա ապագա կնոջ՝ Պրիսցիլայի սիրավեպի մասին, որին մարմնավորում է Օլիվիա ԴեՋոնգը։ Պատմության կենտրոնում կլինի Փրեսլիի սկանդալային աշխատանքը, որը 1950-ականներին և՛ հիացմունքի, և՛ զայրույթի պատճառ է դարձել։
Ֆիլմը կինոթատրոններում կհայտնվի հունիսի 24-ին: