գլխավոր Միջազգային Քուրդ լրագրողները զգոնության կոչ են արել Անկարային․ հայտարարություն

Քուրդ լրագրողները զգոնության կոչ են արել Անկարային․ հայտարարություն

Մի խումբ քուրդ լրագրողներ համատեղ հայտարարություն են տարածել Իրաքյան Քուրդիստանում Թուրքիայի սկսած ռազմագործողության դեմ։ Նրանք զգոնության կոչ են արել Անկարային։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Հայտարարությունը ստորագրել են տարբեր շրջաններից շուրջ 400 լրագրողներ։ Այն ընթերցվել է Բրյուսելում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներ Դիլար Աքրավի, Հիվա Արյենի, Հեվալ Արսլանի, Այսել Ավեստայի և Սելահեթթին Ըշըլդաքի կողմից։

Հայտարարությունը հրապարակվել է քրդերեն (քուրմանջի և սորանի), անգլերեն, ֆրանսերեն և արաբերեն։

Նշվում է, որ քրդերենը բաժանված է 4 բարբառի՝ սորանի, քուրմանջի, զազայ (դումիլի) և գուրանի։