
Ռուսաստանը բազմաթիվ ցուցմունքներ ունի ուկրաինացի գերիներից, որ վերջիններս հրահանգ են ունեցել կրակել խաղաղ բնակչության վրա և ռուսներին գերի չվերցնել։ Այս մասին ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
«Ուկրաինայի զինված ուժերի գերի ընկած զինվորների բազմաթիվ խոստովանություններ կան, որ նրանք հրաման են ստացել կրակել խաղաղ բնակչության վրա և գերի չվերցնել ռուս զինծառայողներին», – ասել է Նեբենզյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։