գլխավոր Միջազգային Ռուսական տնտեսության դինամիկան ավելի լավ է, քան կանխատեսվում էր. Պուտին

Ռուսական տնտեսության դինամիկան ավելի լավ է, քան կանխատեսվում էր. Պուտին

Ռուսաստանի տնտեսությունն ավելի լավ դինամիկա ունի, քան կանխատեսվում էր որոշ փորձագետների կողմից։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետական խորհրդի նախագահության՝ սոցիալական հարցերով նիստի ժամանակ։

«Նման քաղաքականության ազդեցությունը ոչ միայն սոցիալական բնույթ է կրում, այլև տնտեսական չափում ունի։ Մեր ընդունած որոշումներն աջակցում են ներքին պահանջարկին և, ինչը կարևոր է, առավելապես հայրենական արտադրանքին։ Արդյունքում մեր տնտեսությունն ավելի լավ դինամիկա ունի, քան կանխատեսվում էր որոշ փորձագետների կողմից։ Իսկ դա նշանակում է, որ նոր արտադրություններ ու աշխատատեղեր են բացվելու», – ասել է Պուտինը։