գլխավոր Իրադարձային Օլգա Բուզովան ուզում է Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլում»

Օլգա Բուզովան ուզում է Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլում»

Ռուս հաղորդավարուհի և երգչուհի Օլգա Բուզովան պատրաստ է Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլ» միջազգային մրցույթում: Նա այդ մասին հայտարարել Է «Voice» ամսագրի շնորհանդեսի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Երգիչ Ֆիլիպ Կիրկորովը Բուզովային հարցրել է, թե որ երկիրն է ուզում ներկայացնել, երգչուհին առանց մտածելու պատասխանել է. «Ռուսաստանը»։ Կիրկորովը նրան հիշեցրել է, որ Ռուսաստանին զրկել են մրցույթին մասնակցելու իրավունքից: «Ուրեմն Հայաստանը»,– ասել է Բուզովան։