գլխավոր Միջազգային «Ազովստալի» արդյունաբերական գոտին ականազերծում են և ուսումնասիրում ուկրաինացիների դիրքերը

«Ազովստալի» արդյունաբերական գոտին ականազերծում են և ուսումնասիրում ուկրաինացիների դիրքերը

Ազատագրված Մարիուպոլում գտնվող «Ազովստալ» գործարանի արդյունաբերական գոտու տարածքն ականազերծվում է, ուսումնասիրվում են ուկրաինացի գրոհայինների նախկին տեղակայման վայրերը, և ստուգվում են դիրքերը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ազով» ազգայնական գումարտակի (որի մարտիկների դեմ ՌԴ-ում քրեական գործ է հարուցվել) և ուկրաինական զորքերի մյուս զինյալների զորանոցները ցրված են արդյունաբերական գոտու ամբողջ տարածքով՝ արտադրամասերում, նկուղներում ու վարչական շինություններում:

Այնտեղ կան զինապահեստներ, գրոհայինների համար նախատեսված հանգստի գոտիներ և բուժկետեր:

Բացի խորհրդային և ուկրաինական սպառազինությունից, զինանոցներում հայտնաբերվել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների սպառազինությունը փոխադրած բեռնարկղեր ու մարտական լրակազմեր՝ NLAW նռնականետներ, «Սթինգեր» համալիրներ, 338.Laputa հեռահար դիպուկահարների փամփուշտների 338 փաթեթներ և զենքի այլ տեսակներ։