գլխավոր Գլխավոր Ես հավատում եմ, որ մենք հաղթելու ենք. Արծրուն Հովհաննիսյան

Ես հավատում եմ, որ մենք հաղթելու ենք. Արծրուն Հովհաննիսյան

Կետեր Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսից.

  • Ընդհանուր առմամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Հակառակորդն այսօր նախաձեռնել է հարձակողական գործողություններ 2-3 ուղղություններով։ Համառ մարտեր են եղել հարավում։ Երկուստեք կան կորուստներ։
  • Որոշ տեղերում հնարավոր է եղել թշնամուն հետ շպրտել:
  • Քարվաճառի շրջանում համառ մարտեր չկան, իրավիճակը թեթև է։
  • Կորոնավիրուսի զինվորների վիճակագրություն չունենք։ Մարտական գործողությունների ժամանակ չենք էլ կարող թեստավորում անել։
  • Այս օրերին մենք կորցրել ենք մեր թանկագին ընկերներին, նրանց արյունով մենք պաշտպանում ենք մեր հողը։ Ես հավատում եմ՝ մենք հաղթելու ենք։