գլխավոր Գլխավոր Այժմ արդեն կան թուրքերը, որ միջամտել են և ռեսուրսներ են տրամադրում Ադրբեջանին....

Այժմ արդեն կան թուրքերը, որ միջամտել են և ռեսուրսներ են տրամադրում Ադրբեջանին. Մայք Պոմպեո

Արցախի տեղեկատվական շտաբը ցիտել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի խոսքերը.

«Այժմ արդեն կան թուրքերը, որ միջամտել են և ռեսուրսներ են տրամադրում Ադրբեջանին՝ մեծացնելով ռիսկերը, մեծացնելով կրակի ինտենսիվությունն այս պատմական հակամարտությունում, որ տեղի է ունենում 150.000 բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղում…

Այս հակամարտության լուծումը պետք է լինի բանակցությունների և խաղաղ քննարկումների միջոցով, ոչ թե զինված բախման կամ առավել ևս՝ երրորդ երկրների, որոնք կգան ու իրենց բաժին կրակը կլցնեն այս պայթուցիկ տակառի մեջ։ Մենք հույս ունենք, որ հայերը կկարողանան պաշտպանել իրենց այն ամենի դեմ, ինչ անում են հիմա ադրբեջանցիները…», ասել է ԱՄՆ պետքարտուղարը: