գլխավոր Գլխավոր Արայիկ Հարությունյանը նախարար Ջալալ Հարությունյանին հանձնել է գեներալ-լեյտենանտի զինվորական ուսադիրները

Արայիկ Հարությունյանը նախարար Ջալալ Հարությունյանին հանձնել է գեներալ-լեյտենանտի զինվորական ուսադիրները

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Սիրելի ‘ հայրենակիցներ
Այսօր այցելել եմ Պաշտպանության բանակի մարտական կառավարման կենտրոն և բարձրաստիճան հրամկազմի ներկայությամբ նախարար Ջալալ Հարությունյանին հանձնել գեներալ-լեյտենանտի զինվորական ուսադիրները: Պատերազմն, իհարկե, չի ավարտվել, բայց մարտունակության, արհեստավարժության, վճռականության և հայրենասիրության այն բարձր մակարդակը, որն ունի մեր բանակը, վստահություն և ոգևորություն է ներշնչում: Ի զեն՝ հանուն մեր սուրբ հայրենիքի: