գլխավոր Քաղաքականություն Այս շարժումը ոմանց իմիջը փրկելու համար է, Սարգսյանն ու Քոչարյանը հաշվարկել են,...

Այս շարժումը ոմանց իմիջը փրկելու համար է, Սարգսյանն ու Քոչարյանը հաշվարկել են, որ էլ շանս չունեն ու այս իրավիճակը պետք է օգտագործեն. Արայիկ Հարությունյան

Այն ինչ կատարվում է հրապարակում, կամ առավոտյան մի քանի ժամով, որևէ կերպ չի օգնում, այլ վնասում է երկրին։ Եթե մի հարթակում ասում են, որ Հայաստանն է պատերազմը սկսել ու դու գնում ես ինչ որ դատարան ու ասում ես հարևան պետությունն է էսինչ տարածքում էթնիկ զտումներ իրականացրել, ապա միանգամից ասում են, որ ձեր հրապարակներում ասում են, որ դուք եք պատերազմը սկսել։

Ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ Հանրային հեռուստաընկերության եթերում․

«Էն հարցերը, որ բարձրացվում են հրապարակում, դրանց պատասխանները ստացվել են 2021 թվականի հունիսի 20-ի ընտրություններում։ Էս շարժումը պարզապես որոշ քաղաքական գործիչների իմիջը փրկելու հարց է։ Ես ինֆորմացիա ունեմ, որ նրանց շրջանում մի հարց է քննարկվում, որ եթե մենք հիմա որևէ գործողություն չենք անում, ուրեմն այլևս որևէ շանս չենք ունենալու վերարտադրվելու։

Որքան էլ որ մեր հանրությունը չի ընդունում, մեծամասնությունը նույնիսկ ատում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, նրանք հմուտ քաղաքական գործիչներ են։ Հաշվարկել են, որ այլևս ՀՀ քաղաքական դաշտում որևէ շանս չունեն և այս իրավիճակը պետք է օգտագործեն տարբեր մանիպուլյացիաներով ՀՀ-ում լարված իրավիճակ ստեղծելու: Իրենք ամեն ինչ կապկում են, մեր 2018-ի գործողությունները: Կապկելով որևէ տեղ չեք հասնելու»։