գլխավոր Տնտեսություն Դավոսում նախաստորագրվել է ՀՀ ֆոնդային բորսայի բաժնետոմսերի վաճառքի հուշագիրը

Դավոսում նախաստորագրվել է ՀՀ ֆոնդային բորսայի բաժնետոմսերի վաճառքի հուշագիրը

Վարշավայի ֆոնդային բորսայի տնօրեն Մարեկ Դիետլը և Հայաստանի ֆոնդային բորսայի տնօրեն Հայկ Եգանյանը Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի 65,03 տոկոսի ձեռքբերման մտադրությունների վերաբերյալ հուշագիր են նախաստորագրել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի կենտրոնական բանկը։

Փաստաթուղթը ստորագրվել է Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի և Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդայի մասնակցությամբ։

Ըստ հաղորդագրության` հիմնական պայմանագրի ստորագրումը տեղի կունենա հունիսին Հայաստանում։