գլխավոր Շոուբիզնես Քորթնի Քարդաշյանը փոխել է ազգանունը

Քորթնի Քարդաշյանը փոխել է ազգանունը

Հայտնիների շրջանում նոր թրենդ է կրկնակի ազգանուն վերցնելը հարսանիքից հետո (Չնայած Քիմ Քարդաշյան Ուեսթը վաղուց անցել է այս թեմայի միջով): Նիկոլա Պելց Բեքհեմից հետո այդ քայլին է գնացել նաև Քորթնի Քարդաշյանը, ով անցած շաբաթավերջին Պորտոֆինոյում ամուսնացավ երաժիշտ Թրևիս Բարքերի հետ՝ Dolce & Gabbana-ի հովանավորությամբ:

Իսկ երեկ երեկոյան Քարդաշյան քույրերից ավագի սոցիալական ցանցերում նոր գրառում է հայտնվել։ Կենսագրության մեջ ասվում է. «Քորթնի Քարդաշյան Բարքեր»: Ըստ երևույթին, օրինականորեն նա փոխել է նաև անունը։

43-ամյա Քարդաշյանը և 46-ամյա Բարքերը միմյանց ասել են՝ «Այո, ես համաձայն եմ» այս կիրակի Իտալիայում կայացած շքեղ հարսանեկան տոնակատարության ժամանակ՝ Սանտա Բարբարայում պաշտոնապես ամուսնանալուց մեկ շաբաթ անց: