գլխավոր Միջազգային Շառլ Միշելը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած առաջին հանդիպումը

Շառլ Միշելը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած առաջին հանդիպումը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը, որը կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին։ Նա գրառում է արել Twitter-ի իր էջում։

«Ջերմորեն ողջունում ենք հայ-ադրբեջանական սահմանին այսօր տեղի ունեցած սահմանային հանձնաժողովների առաջին նիստը՝ միջպետական սահմանի սահմանազատման և կայուն իրավիճակը լավագույնս ապահովելու քննարկումներն առաջ մղելու նպատակով»,– գրել է նա` միաժամանակ հանդիպումը գնահատելով որպես բրյուսելյան բանակցություններից հետո շոշափելի առաջընթաց։

Հիշեցնենք` մայիսի 22-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։