գլխավոր Միջազգային ԵՄ-ն պետք է սովորի ուժի լեզուն. Բորել

ԵՄ-ն պետք է սովորի ուժի լեզուն. Բորել

ԵՄ–ն պետք է սովորի ուժի լեզուն, արտաքին սպառնալիքներին արձագանքելու ունակություն ձեռք բերի և գործընկերներ փնտրի ոչ միայն համախոհների շրջանում։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Եվրոպական քաղաքականության հետազոտական կենտրոնի կազմակերպած միջոցառմանը այս հայտարարությունն է արել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Եվրոպան պետք է սովորի ուժի լեզու կիրառել… Դա սպառնալիքներին արձագանքելու ունակությունն է, մեր շահերից ելնելով պատասխան տալը։ Դա իրավական համակարգի «փափուկ ուժը» չէ, այլ ծանր ուժի կիրառումը, պարտադիր չէ ռազմական, բայց ծանր», – ասել է նա։

Բորելը եվրոպական երկրներին հորդորել է նախաձեռնողականություն դրսևորել և կոալիցիաներ կազմել։