գլխավոր Իրադարձային Հրապարակվել է “Mission: Impossible 7” մարտաֆիլմի թիզերը

Հրապարակվել է “Mission: Impossible 7” մարտաֆիլմի թիզերը

Paramount Pictures-ի կողմից հրապարակվել է “Mission: Impossible – Dead Reckoning – Part One” մարտաֆիլմի թրեյլերը, որում Թոմ Քրուզը բառացիորեն վերադարձել է դերասանական իր կարիերային և ոչ միայն վազում է, այլև շարժվում է արագընթաց գնացքների տանիքներով, սլանում է մեքենաներով, մոտոցիկլետով հասնում ժայռի եզրին և կատարում այլ աներևակայելի հնարքներ:

Հայտնի ֆիլմերի ֆրանշիզայի յոթերորդ մասում Քրուզը վերամիավորվում է Իթան Հանթի դերում՝ Վինգ Ռեյմսի, Սայմոն Փեգի, Ռեբեկա Ֆերգյուսոնի, Վանեսա Քիրբիի և Հենրի Չեռնիի հետ։ Ֆրենչայզի նորեկներից են Հեյլի Աթվելը՝ Գրեյսի դերում և Եսայի Մորալեսը՝ որպես նոր բեդ-բոյ:

Մարտաֆիլմի սցենարիստը և ռեժիսորը Քրիստոֆեր Մաքքուարին է, ով նախկինում նկարահանել է սերիալի հինգերորդ և վեցերորդ մասերը իր իսկ սցենարով։ «Death Reckoning Part 1»-ի պրեմիերան կինոթատրոններում տեղի կունենա 2023 թվականի հուլիսի 14-ին, մինչդեռ «Death Reckoning Part 2»-ի պրեմիերան, որի ռեժիսորը նույնպես Մաքքուարին է, տեղի կունենա 2024 թվականին: Քրուզը, Մակքուարին, Ջեյ Ջեյ Աբրամսը և Դեյվիդ Էլիսոնը կիսում են գործադիր պրոդյուսերի պարտականությունները: