գլխավոր Միջազգային Հունգարիայի վարչապետն արտակարգ դրություն է հայտարարել

Հունգարիայի վարչապետն արտակարգ դրություն է հայտարարել

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ուկրաինական հակամարտության պատճառով երկրում արտակարգ դրություն է հայտարարել։ Տեղեկությունը հայտնում է Bloomberg–ը։

Արտակարգ դրության մասին որոշումն այսօր հաստատվել է Հունգարիայի խորհրդարանում և ուժի մեջ կմտնի կեսգիշերից։

«Արտակարգ դրությունը կառավարությանը հնարավորություն կտա մանևրելու և անհապաղ արձագանքելու հարևան Ուկրաինայում պատերազմի հետևանքներին», – արտակարգ դրություն հայտարարելու մասին իր տեսաուղերձում ասել է Օրբանը:

Տեսաուղերձը հրապարակել է Հունգարիայի վարչապետի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։