
Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ համատեղ խորհրդատվական խումբ է ստեղծում։
«Այսօր ուրախությամբ տեղեկացնում եմ, որ ՆԱՏՕ–ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ մենք խորհրդատվական աշխատանքային խումբ ենք ստեղծում։ Խմբի նպատակն է Ուկրաինայի համար հուսալի և արդյունավետ անվտանգության երաշխիքների վերաբերյալ կոնկրետ խորհուրդների մշակումը։
Խմբի աշխատանքներին մասնակցելու կհրավիրվեն անվտանգության, քաղաքականության և դիվանագիտության ոլորտի առաջատար գործիչներ, ինչպես նաև գիտնականներ», – Երմակի խոսքն է մեջբերում Զելենսկու գրասենյակը։