գլխավոր Իրադարձային Դիպուկ հարվածներ. բռնցքամարտիկ Համբարձում Հակոբյանը հաղթեց մոլդովացուն

Դիպուկ հարվածներ. բռնցքամարտիկ Համբարձում Հակոբյանը հաղթեց մոլդովացուն

Հայաստանի թիմը երկրորդ հաղթանակը գրանցեց Երևանում անցկացվող բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունում: Մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ մտավ Համբարձում Հակոբյանը, որը 80 կգ քաշայինների 1/16 եզրափակիչում հաղթեց մոլդովացի Քոսիան Դմիտրիին։

Թեև առաջին ռաունդում մրցավարներն առավելությունը տվեցին մոլդովացի բռնցքամարտիկին, բայց երեք ռաունդների արդյունքում հաղթանակը շնորհվեց Հովհաննես Համբարձումյանին։

Հիշեցնենք` Եվրոպայի բռնցքամարտի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը կայացավ մայիսի 22–ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։Առաջնությանը մասնակցում են 39 երկիր ներկայացնող ավելի քան 200 մարզիկներ։ Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար: