գլխավոր Քաղաքականություն Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը երկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Տեղեկությունը հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից ։

Չեռնոգորիայի պատվիրակությունը` Ջուկանովիչի գլխավորությամբ, մեր երկիր կայցելի մայիսի 26-27-ը:

Վարչապետը հանձնարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավարին, ինչպես նաև պետական արարողակարգի ծառայության պետին նախապատրաստվել Ջուկանովիչի այցին: