գլխավոր Քաղաքականություն Ադրբեջանն ու Թուրքիան շտապում են. գիտեն, որ գործընկերոջը կարող են շուտով կորցնել....

Ադրբեջանն ու Թուրքիան շտապում են. գիտեն, որ գործընկերոջը կարող են շուտով կորցնել. Սաղաթելյան

Մենք որևէ դրական ակնկալիք վաղուց արդեն սրանցից չունեինք, որևէ հակահայ պայմանավորվածություն որևէ կերպ այլևս մեզ չի զարմացնում։ Ստեղծված իրավիճակից կա մեկ հիմնական լուծում ՝օր առաջ հրաժարվել այս չարիքի կառավարությունից։ Այս մասին Սասունցի Դավթի արձանի մոտ հանրահավաքի ընթացքում հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

«Ադրբեջանը, Թուրքիան շտապում են, որպեսզի կարողանան պատերազմում ձեռք բերած իրենց առավելությունը դարձնեն դե յուրե՝ փաստաթղթավորեն։

Շտապում են, որովհետև գիտեն, որ երբ Հայաստանում կորցնեն իրենց գործընկերոջը, այլևս այն ծրագրերը, որ դրված է իրենց առջև, չեն կարողանալու իրականացնել»,- նշեց Սաղաթելյանը։