գլխավոր Իրադարձային Marvel-ը հրապարակել է Thor: Love and Thunder ֆիլմի նոր թրեյլերը

Marvel-ը հրապարակել է Thor: Love and Thunder ֆիլմի նոր թրեյլերը

Marvel Studios-ը թողարկել է ռեժիսոր Թայկա Վայթիթիի կողմից նկարահանված Thor: Love and Thunder ֆիլմի նոր թիզերը:

Ի տարբերություն դեբյուտային թիզերի՝ այս տարբերակում շատ ավելի մեծ ուշադրություն է դարձվել աշխարհին և գլխավոր հերոսներին։

Նոր ֆիլմը կպատմի Թորի կյանքն այն բանից հետո, երբ նա տիեզերագնացության մեկնեց Գալակտիկայի պահապանների հետ:

Դերերում՝ Քրիս Հեմսվորթ, Քրիստիան Բեյլ, Ռասել Քրոու, Կարեն Գիլան, Լյուկ Հեմսվորթ, Քրիս Պրատ, Նատալի Պորտման և այլ դերասաններ։

Ֆիլմի համաշխարհային ցուցադրությունը նախատեսվում է հուլիսի սկզբին: