գլխավոր Իրադարձային Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը չվերացվեց

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը չվերացվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը չի փոխվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացնելու կամ չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու մասին պաշտպանի միջնորդությունը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ պաշտպանները միջնորդություն են ներկայացրել՝ պահանջելով վերացնել 2 մլրդ դրամի չափով գրավը կամ փոխարինել չհեռանալու մասին ստորագրությամբ՝ գտնելով, որ չկան այն ռիսկերը, որոնք կանխելու համար անհրաժեշտ է տվյալ խափանման միջոցի կիրառումը։ Պաշտպանները նաև հարցումներ են իրականացրել՝ պարզելու, թե ինչ հանգամանքներ են հաշվի առնվել Սերժ Սարգսյանի նկատմամբ չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցն ընտրելիս։ Դատարանը մերժել է միջնորդությունը։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 14-ին, ժամը՝ 13.00-ին։

Շարունակությունն՝ սկզբնաղբյուր կայքում։