
Ռուսաստանի Նովոսիբիրսկի շրջանի Կրասնոբսկ քաղաքում բնակվող կին թամադան անցկացրել է զույգի հարսանիքը, իսկ մեկ տարի անց ամուսնացել այդ նույն հարսանիքի փեսայի հետ, հայտնում է kp.ru-ն։
40-ամյա Ելիզավետա Ֆիլիպովան պատմել է, որ իր առաջին ամուսնուն հանդիպել է 17 տարեկանում։ Հինգ տարի անց նրանք ամուսնացել են և դուստր ունեցել։ Ամուսնությունը տևել է երկու տարի և ավարտվել բաժանմամբ, քանի որ տղամարդը սիրահարվել է մեկ ուրիշին։ Ամուսնալուծությունից հետո Ֆիլիպովան, որն այն ժամանակ 25 տարեկան էր, որոշել է չհուսահատվել։ Նա մասնակցել է միջոցառումների վարման դասընթացների և սկսել է աշխատել որպես թամադա:
Մի անգամ նրան հրավիրել են վարելու Ալթայում կայացած հարսանեկան արարողությունը: Այնտեղ Ֆիլիպովայի ուշադրությունը գրավել է փեսացուն, որի անունը Ալեքսանդր էր։
«Հիշում եմ, թե ինչպես էի վարում հարսանիքը և ինքս ինձ մտածում՝ այնքան գեղեցիկ է, այնքան կիրթ: Որքան բախտավոր է հարսնացուն, որ նրան ունի», – պատմել է թամադան՝ ընդգծելով, որ այդ օրն իրեն շատ բան թույլ չի տվել։
Մեկ տարի անց ընկերուհին նրան հրավիրել է ծննդյան խնջույքի։ Հյուրերի թվում Ալեքսանդրն էր՝ նա մենակ էր՝ առանց կնոջ։ Պարզվել է, որ նրա ամուսնությունը չի տրել նույնիսկ վեց ամիս։
Զույգը միասին է արդեն 11 տարի։