գլխավոր Իրադարձային Կարող եք միավորվել մեկ դաշինքում եւ կոչվել քաղաքական բայղուշների դաշինք. Արփի Դավոյանը՝...

Կարող եք միավորվել մեկ դաշինքում եւ կոչվել քաղաքական բայղուշների դաշինք. Արփի Դավոյանը՝ ընդդիմադիր խմբակցություններին․ aravot.am

ԱԺ լիագումար նիստում այսօր ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը քննադատեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի՝ բրյուսելյան հանդիպման առնչությամբ գրառումը, ասաց, որ ստոր ու զզվելի ապատեղեկատվության համար նա անգամ ներողություն չի խնդրել. գրում է aravot.am-ը։

Արփի Դավոյանն ընդդիմադիր երկու խմբակցություններին առաջարկ հղեց․ «Կարող եք միավորվել մեկ դաշինքում եւ կոչվել քաղաքական բայղուշների դաշինք։ Շատ համապատասխան կլինի ձեզ։ «Պատիվ ունեմ»-ը վատ է զգում, որ իրենց հապավումը ՊՈւ է, ուստի էլ չեն ամաչի։ Այդպես կարող եք շարունակել ձեր քաղաքական բայղուշությունը, բայց մարդիկ վաղուց ձեզ չեն հավատում, ձեր կանխատեսումները վաղուց անեկդոտի աղբյուր են»։ Հիշեցնենք, որ իր գրառման հետ կապված Արթուր Ղազինյանը հետեւյալ պարզաբանումն էր արել․ «Իսկ ո՞վ է ասել, որ ինչ-որ փաստաթուղթ է ստորագրվելու, ես ասել եմ, որ ավարտական տեսքի են բերելու համաձայնագիրը և նշել եմ այն հիմնարար կետերը, որոնց հիմքի վրա պետք է մշակվի «խաղաղության», իսկ իրականում՝ անվերապահ կապիտուլյացիայի, պայմանագիրը: Նիկոլական մինյոններին ասեք, թող համարձակություն գտնեն և, ըստ էության, հերքեն նշված կետերը: Չեն կարող, քանի որ դա իրականություն է»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։