գլխավոր Իրադարձային ԵՄ-ում չեն համաձայնեցրել Ուկրաինային նոր մակրոֆինանսական օգնության տեխնիկական պայմանները

ԵՄ-ում չեն համաձայնեցրել Ուկրաինային նոր մակրոֆինանսական օգնության տեխնիկական պայմանները

ԵՄ երկրների էկոնոմիկայի և ֆինանսների նախարարների խորհուրդը Ուկրաինային 9 մլրդ եվրոյի չափով մակրոֆինանսական լրացուցիչ օգնության տեխնիկական պայմանները չի համաձայնեցրել, սակայն կողմ է երկրին զգալի ֆինանսական աջակցություն ցուցաբերելուն։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրյունո Լե Մերը։ Նրա խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։

«Մենք ուշադիր ուսումնասիրել ենք Եվրահանձնաժողովի առաջարկած ֆինանսական փաթեթը, որը կարող է 9 մլրդ եվրոյի հասնել։ Տեխնիկական հարցեր են մնում, որոնք պետք է հստակեցվեն։ Այդ մասին մենք դեռ չենք պայմանավորվել», – ասել է նա։

Սակայն, ըստ նրա, ԵՄ անդամ երկրները միակարծիք են Ուկրաինային «զգալի ֆինանսական աջակցություն» ցուցաբերելու հարցում։Ավելի վաղ` մայիսին, Եվրահանձնաժողովն առաջարկել էր 2022 թվականին երկրին 9 մլրդ եվրոյի չափով լրացուցիչ մակրոֆինանսական աջակցություն հատկացնել։