գլխավոր Աշխարհ ԱՀԿ-ում գնահատել են կապկի ծաղկի դեմ բնական ծաղկի պատվաստանյութի արդյունավետությունը

ԱՀԿ-ում գնահատել են կապկի ծաղկի դեմ բնական ծաղկի պատվաստանյութի արդյունավետությունը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այն կարծիքին Է, որ բնական ծաղկի դեմ պատվաստանյութն արդյունավետ Է կապկի ծաղկի դեպքում, սակայն այդ հաշվով ստույգ տվյալներ չկան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 24-ին հայտարարել Է ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների հարցերով ծրագրի ծաղկի դեմ պայքարի քարտուղարության ղեկավար Ռոզամունդ Լյուիսը:

«Անցած հետազոտությունները ցույց են տվել, որ ծաղկի դեմ պատվաստանյութերը, հնարավոր Է, մոտավորապես 85 տոկոսով արդյունավետ են եղել կապկի ծաղկի դեմ: Դրանք սահմանափակ հետազոտություններ են, որոնք անցկացվել են մոտավորապես ծաղկի վերացման ժամանակ, եւ ներկայում լրացուցիչ հետազոտություններ են անցկացվում նոր պատվաստանյութերի օգտագործմամբ»,-ասել Է Լյուիսը՝ հանդես գալով Ժնեւում կայացած ճեպազրույցում: