գլխավոր Աշխարհ ԵԱՏՄ երկրների էներգետիկայի նախարարները Բիշքեկում կքննարկեն նավթագազային միասնական շուկա ստեղծելու հարցը

ԵԱՏՄ երկրների էներգետիկայի նախարարները Բիշքեկում կքննարկեն նավթագազային միասնական շուկա ստեղծելու հարցը

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների էներգետիկայի նախարարները մասնակցելու են մայիսի 26-ին Բիշքեկում կայանալիք Եվրասիական տնտեսական համաժողովին, իսկ դրա նախօրեին՝ մայիսի 25-ին, տեղի է ունենալու էներգետիկայի նախարարների եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվելու են նավթի եւ գազի միասնական եվրասիական շուկայի ստեղծմանն առնչվող հարցերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին «Սպուտնիկ Արմենիա» մուլտիմեդիոն կենտրոնում կազմակերպված Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամուրջի ընթացքում հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչության պետ Դանիյար Տուրուսբեկովը: