գլխավոր Հասարակություն Երևանում 6 նոր հուշատախտակ կտեղադրվի

Երևանում 6 նոր հուշատախտակ կտեղադրվի

Երևանում 6 նոր հուշատախտակ կտեղադրվի: Երևանի ավագանին այսօրվա նիստում հավանություն տվեց լրագրող, արձակագիր, թարգմանիչ Այդին Մորիկյանի հուշատախտակը տեղադրել Ղազար Փարպեցու փողոցում:

ՀԽՍՀ վաստակավոր գործիչ, ակադեմիկոս Հրանտ Ադոնցի հուշատախտակն էլ կտեղադրվի Բաղրամյան պողոտայում:

Գրիգոր Լուսավորչի փողոցում էլ կտեղադրվի պատմաբան, հայագետ Տաճատ Սահակյանի հուշատախտակը: Իսկ ահա օրթոպեդ, վիրաբույժ և վնասվածքաբան Քրիստափոր Պետրոսյանի հուշատախտակը կտեղադրվի Ամիրյան փողոցում, պետական, քաղաքական գործիչ Միսակ Մկրտչյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը՝ Կիևյան փողոցում:

Պետական, հասարակական գործիչ Բերսաբե Գրիգորյանի հուշատախտակը կտեղադրվի Զուրաբյան փողոցում: Երևանի ավագանին հավանություն տվեց նաև Երևանում Արտաշես Քալանթարյանի անվան փողոց ունենալու նախաձեռնությանը:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ճառագայթային փողոցից մինչև Շահումյանի 7 ձգվող փողոցն անվանակոչվեց արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, հրապարակախոս Արտաշես Քալանթարյանի անվան՝ Արտաշես Քալանթարյան փողոց: