գլխավոր Իրադարձային Թուրքիայի հռետորաբանությունն ավելի ռազմատենչ է դառնում. Եվրոպական խորհրդարանի ղեկավար

Թուրքիայի հռետորաբանությունն ավելի ռազմատենչ է դառնում. Եվրոպական խորհրդարանի ղեկավար

Եվրոպական խորհրդարանի ղեկավար Դավիդ Սասսոլին հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունների հռետորաբանությունը շարունակաբար ավելի ռազմատենչ է դառնում: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին Սասսոլին ասել է հինգշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում:

«Թուրքիայի հռետորաբանությունը շարունակաբար ավելի ռազմատենչ է դառնում, և Լեռնային Ղարաբաղում հակամարտությունն ակնհայտորեն չի թուլացնում այն»,- ասել է Սասսոլին՝ պատասխանելով հարցին, թե ինչու Եվրոպական Միությունը չի կարող վճռական գործողություններով արձագանքել Թուրքիայի պահվածքին՝ ներառյալ Միջերկրական ծովում առկա հարցերը:

Եվրոպական խորհրդարանի ղեկավարի խոսքով` նա մեկ անգամ չէ, որ այդ հարցերը բարձրացրել է ԵՄ ղեկավարների հետ նիստերի ընթացքում: