գլխավոր Իրադարձային Լավրովն ու Չավուշօղլուն ընդգծել են ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանքի բացակայությունը

Լավրովն ու Չավուշօղլուն ընդգծել են ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանքի բացակայությունը

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հոկտեմբերի 15-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք: Այս մասին ասված է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում:

Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում առարկայական քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Նախարարներն ընդգծել են հիմնախնդրի խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը։ Վերահաստատվել է Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարության դրույթների անվերապահ կատարման անհրաժեշտությունը: Գործնական առումով նշվել է կրակի դադարեցման ռեժիմի անհապաղ հաստատման անհրաժեշտությունը և դրա պահպանման վերահսկողության մեխանիզմների համաձայնեցումը:

Ընդգծվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմների շրջանակներում բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ քայլերի օպերատիվ համաձայնեցման կարևորությունը՝ իրական արդյունքների հասնելու նպատակով: