գլխավոր Քաղաքականություն «Ողբերգությունը շարունակվում է Հայաստանի հետ կապված իրավիճակում»․ ամերիկացի սենատորն աջակցել է Էրդողանի...

«Ողբերգությունը շարունակվում է Հայաստանի հետ կապված իրավիճակում»․ ամերիկացի սենատորն աջակցել է Էրդողանի դեմ պատժամիջոց սահմանելուն

Ամերիկացի սենատոր Քորի Գարդներն աջակցություն է հայտնել Էրդողանի դեմ պատժամիջոցներ սահմանելու առաջարկին:

«Մտահոգված եմ թուրք նախագահ Էրդողանի՝ տարածաշրջանն ապակայունացնելուն ուղղված գործողությունների և Միջին Արևելքում իրավիճակն ապակայունացնելու ձգտման առնչությամբ: Ողբերգությունը շարունակվում է Հայաստանի հետ կապված իրավիճակում, ինչին պետք է վերջ դրվի: Ես աջակցում եմ Էրդողանի դեմ ռազմական պատժամիջոցների սահմանմանը: Մենք պետք է հասկացնենք, որ Թուրքիան չի կարող շարունակել վարվել այնպես, ինչպես հիմա, որ հետևանքներ կլինեն ՆԱՏՕ-ում նրա անդամակցության առնչությամբ»,-ասել է ամերիկացի գործիչը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 15-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 20 ինքնաթիռ, 180 անօդաչու թռչող սարք, 546 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 5839 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 604 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 32 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։