գլխավոր Տարածաշրջան Թուրքիան մտադիր է հարավային սահմանների մոտ 30 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել

Թուրքիան մտադիր է հարավային սահմանների մոտ 30 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել

Թուրքիան մտադիր է իր հարավային սահմանների մոտ 30 կմ խորությամբ անվտանգության գոտու ստեղծման գործընթացն ավարտել: այդ մասին երկուշաբթի հայտարարել է Հանրապետության նախագահ Ռեջեփ Էրդողանը նախարարների կաբինետի նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

«Նրանք, ովքեր պաշտպանում են Թուրքիայի համար վտանգ ներկայացնող ահաբեկչական կազմակերպություններին, ամեն տեսակ աջակցություն ցուցաբերելով նրանց, պետք է հրաժարվեն իրենց ամբարտավան վերաբերմունքից։ Միևնույն ժամանակ, մենք աշխատում ենք մեր հարավային սահմանների երկայնքով անվտանգության 30-կիլոմետրանոց գոտու ստեղծման ուղղությամբ: Այն շրջանները, որոնք մեր երկրի դեմ հարձակումների կենտրոնն են, մեր առաջնահերթությունն են։ Հենց որ Թուրքիայի զինված ուժերն ու հետախուզական ծառայությունները ավարտեն նախապատրաստությունը, այդ գործողությունները կսկսվեն։ Մենք այդ հարցի վերաբերյալ որոշումներ կկայացնենք ազգային անվտանգության խորհրդի նիստում, որը տեղի կունենա հինգշաբթի օրը», – ընդգծել է նա ։