գլխավոր Առողջապահություն Երևանի մի շարք պոլիկլինիկաներում մատուցվող ծառայությունների որակի բարելավումն առաջնահերթ խնդիրներից է. Հրաչյա...

Երևանի մի շարք պոլիկլինիկաներում մատուցվող ծառայությունների որակի բարելավումն առաջնահերթ խնդիրներից է. Հրաչյա Սարգսյան

Երևանյան մի շարք պոլիկլինիկաներում բնակիչներին մատուցվող ծառայությունների որակի բարելավումը այսօր համայնքի առաջնահերթ խնդիրներից է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:  «Մասնագիտական գիտելիքներով ու մարդասիրությամբ առաջնորդվելով այսօր ոչ բարենպաստ պայմաններում էլ պոլիկլինիկաների մեր բուժաշխատողները անձնվիրաբար ու բարեխղճորեն կատարում են իրենց աշխատանքն ու օգնում մեր համաքաղաքացիներին հաղթահարել մի շարք առողջական խնդիրներ: Բայց ես համոզված եմ՝ և՛ մեր համաքաղաքացիներն են արժանի ստանալ էլ ավելի որակյալ ծառայություններ, և՛ մեր բուժաշխատակիցներն են արժանի աշխատել ավելի հարմարավետ և բարեկարգ պայմաններում: Ուստի քաջ գիտակցելով պոլիկլինիկաների գույքային և շենքային պայմանների բարելավման անհրաժեշտությունը՝ համայնքն այսօր նախաձեռնել է փոփոխությունների դժվարին գործընթաց: Այդ բարեփոխումների ներդրումը դեռևս երկարամյա աշխատանք է պահանջում, բայց այն ի վերջո իր նպատակին ծառայելու է»,- գրել է քաղաքապետը: