գլխավոր Իրադարձային ԵԱ-Երևան. Մենք առաջին քայլ կատարել ենք Եվրոպայի այս առաջնությունում. Կարեն Գիլոյան

ԵԱ-Երևան. Մենք առաջին քայլ կատարել ենք Եվրոպայի այս առաջնությունում. Կարեն Գիլոյան

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն անդրադարձել է Եվրոպայի առաջնության մրցումային օրվան և բացման պաշտոնական արարողությանը:

«Վախթանգ Հարությունյանի առաջին մենամարտն իսկապես ծանր էր: Մենք առաջին քայլ կատարել ենք Եվրոպայի այս առաջնությունում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Գիլոյանը: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով` առաջին անգամ հյուրընկալելով նմանատիպ խոշորամաշտաբ մրցաշար անհնար է խուսափել թերություններից:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի առաջին ներկայացուցիչը հաղթանակով մեկնարկեց Երևանում ընթացող Եվրոպայի մեծահասակների առաջնությունում: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի առաջնությանմրցումային առաջին օրը ռինգը դուրս եկավ 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը: Նա մրցեցԼեհաստանի ներկայացուցիչ Բարտոշ Գոլեբիվսկիի հետ և հաղթանակ տոնեց:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 22–ին․այն կշարունակվի մինչև մայիսի 30-ը: Առաջնությունն ընդունում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Այս առաջնությանը մասնակցում են 39 երկրի 200-ից ավելի մարզիկներ: Նախնական մենամարտերը կմեկնարկեն մայիսի 23-ից, իսկ մայիսի 27-ին կսկսվեն կիսաեզրափակիչները, եզրափակիչները կկայանան մայիսի 30-ին:  Երևանումառաջնությանօրերին գործում է երկու ֆան գոտի, որոնցից մեկը կլինի քաղաքի կենտրոնում՝Կարապի լճիհարևանությամբ: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմումէ 260 հազար դոլար: