գլխավոր Իրադարձային Արցախում զոհվել է Հ1-ի աշխատակից Պողոս Հակոբյանը

Արցախում զոհվել է Հ1-ի աշխատակից Պողոս Հակոբյանը

Հանրայինի աշխատակից Պողոս Հակոբյանը կամավոր մեկնել է ռազմաճակատ և զոհվել պաշտպանական մարտերում։ Այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։

 «Հանրային հեռուստաընկերությունն Արցախի և Հայաստանի դեմ ահաբեկչական պատերազմի առաջին ժամերից եղել է Արցախում։ Հանրայինի բազմաթիվ աշխատակիցներ ոչ միայն մասնագիտական պարտքն են կատարել, այլեւ մեկնել են առաջնագիծ՝ Հայրենիքը պաշտպանելու։

Հավերժ փառք հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսներին»,- նշում է հեռուստաընկերությունը։