գլխավոր Շոուբիզնես Քորթնի Քարդաշյանի շքեղ իտալական պսակադրությունը՝ Daily Mail-ի ֆոտոշարքում

Քորթնի Քարդաշյանի շքեղ իտալական պսակադրությունը՝ Daily Mail-ի ֆոտոշարքում

Քարդաշյան քույրերից ավագը՝ 43-ամյա Քորթնին, և նրա ամուսինը՝ 46-ամյա թմբկահար Թրևիս Բարքերը, անցկացրել են իրենց երրորդ ամուսնության արարողությունը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Հարսանեկան միջոցառումը տեղի է ունեցել Իտալիայի Պորտոֆինո քաղաքում՝ Կաստելլո Բրաունում։

Հարսնացուն ընտրել է ժանյակավոր մինի զգեստ, կաթնագույն բարձրակրունկներ և չափազանց երկար կիսաթափանցիկ քող։ Փեսացուն կրել է սև կոստյում՝ սպիտակ վերնաշապիկով և սև թիթեռնիկով։

Քորթնի Քարդաշյանն ու Թրևիս Բարքերն իրենց հարսանեկան երդումները տվել են մայրամուտին, ամրոցի մոտ գտնվող պուրակում, որից հետո բարձրացել են տոնակատարության վայր։

Հիշեցնենք, որ զույգը ոչ պաշտոնապես ամուսնացել էր Լաս Վեգասում, ապա հարաբերություններն օրինականացրել Սանտա Բարբարայում, իսկ Իտալիայում կազմակերպվել է ճոխ հարսանեկան արարողությունը: