գլխավոր Գլխավոր Լեռնային Ղարաբաղը բլիցկրիգով հսկողության տակ վերցնելու Թուրքիայի ու Ադրբեջանի պլանները ձախողվել են....

Լեռնային Ղարաբաղը բլիցկրիգով հսկողության տակ վերցնելու Թուրքիայի ու Ադրբեջանի պլանները ձախողվել են. Նիկոլ Փաշինյան

«Ղարաբաղում թեժ մարտեր են ընթանում, երկու կողմն էլ շատ զոհեր ունեն»,- «Россия сегодня»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շատ փորձագետներ են ասում, որ սա 21-րդ դարում իր մասշտաբներով աննախադեպ պատերազմ է, քանի որ ներգրավված են բոլոր տեսակի սպառազինությունները` տանկեր, անօդաչու թռչող սարքեր, ինքնաթիռներ և ուղղաթիռներ, զրահատեխնիկա, հրետանի, հրթիռային համակարգեր և այլն: Եվ շատ զինվորականներ ու զորքեր են ներգրավված ռազմական գործողությունների մեջ»,-ասել է ՀՀ վարչապետը։

Նա ընդգծել է, որ լայնածավալ ու դաժան մարտեր են ընթանում, բայց այս պահին Ղարաբաղի բանակը կարողանում է ապահովել պաշտպանությունը։

«Փաստորեն, կարող ենք ասել, որ Լեռնային Ղարաբաղը բլիցկրիգով հսկողության տակ վերցնելու Թուրքիայի ու Ադրբեջանի պլանները ձախողվել են», – ընդգծել է Փաշինյանը: