գլխավոր Գլխավոր Բանակցությունների սեղանին միայն մեկ փաստաթուղթ կա, որի մասին երեկ խոսեց Լավրովը․ Մարիա...

Բանակցությունների սեղանին միայն մեկ փաստաթուղթ կա, որի մասին երեկ խոսեց Լավրովը․ Մարիա Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր ամենաշաբայա բրիֆինգի ժամանակ, կրկին  մատնանշեց ԵԱՀԿ Մնինսկի Խմբի ձևաչափով բանակցությունների սեղանին դրված փաստաթուղթը, այն է՝ տարածքների էտապային ազատում ու բանակցություններ Արցախի կարգավիճակի վերաբերյալ։ Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ քայլերի նման հաջորդականությունն անընդունելի է, Մարիա Զախարովան ասաց, որ երկու կողմից էլ շատ հայտարարություններ են լինում այս օրերին, հաճախ հուզական, ինքը ցիտում է այն, ինչ կա դրված բանակցությունների սեղանին։ Զախարովան ևս մեկ անգամ շեշտեց հոկտեմբերի 10-ին ձեռք բերված պայմանավորվածությունը, համաձայն որի պետք է լիներ հումանիտար հրադադար ու կողմերին կոչ արեց հետևել պայմանավորվածությանը։ Զախարովան նաև ընդգծեց, որ Ռուսաստանը համաձայն չէ Թուրքիայի այն դիրքորոշման հետ, որ Արցախյան հարցն ունի ռազմական լուծում։ Արցախյան հարցը պետք է ունենա բացառապես քաղաքական լուծում, ըստ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի։