գլխավոր Գլխավոր Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել սահմանների սահմանագծման հարցերով հանձնաժողովի աշխատանքների...

Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել սահմանների սահմանագծման հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանն ուղղված աշխատանքների հետագա ընթացքի, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ: 

Քննարկման առարկա են դարձել նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստություններին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր: 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նմանատիպ հանդիպում անցկացնել հուլիսին կամ օգոստոսին: