գլխավոր Սպորտ Երկրորդ խաղային օրը Արոնյանի համար անհաջող էր. Grand Chess Tour 2-րդ փուլ

Երկրորդ խաղային օրը Արոնյանի համար անհաջող էր. Grand Chess Tour 2-րդ փուլ

Վարշավայում ընթանում է շախմատի Grand Chess Tour մրցաշարի 2-րդ փուլը: Այս անգամ մրցաշարի 10 մասնակիցները հարաբերությունները պարզում են արագ (մեկ շրջանով) և կայծակնային (երկու շրջանով) շախմատի մրցախաղերում: Արագ շախմատի մրցաշարում հաղթանակի համար տրվում է 2, ոչ-ոքիի համար՝ մեկ միավոր: Կայծակնային շախմատի մրցաշարում միավորների հաշվարկը կկատարվի սովորականի պես:
Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 175 հազար դոլար է, որից 40 հազարը կստանա հաղթողը:

Այսօր կայացան արագ շախմատի մրցաշարի 4-6 տուրերի մրցախաղերը: ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը նախ ոչ-ոքի խաղաց Ուեսլի Սոյի հետ, ապա պարտվեց Վիշվանաթան Անանդին և վերջում կիսեց միավորը Կիրիլ Շևչենկոյի հետ:

6 տուրից հետո Արոնյանը 6 միավորով 5-րդ տեղում է: Միանաձնյա առաջատարը 11 միավորով Վիշվանաթան Անանդն է: