գլխավոր Հասարակություն Ուիլյամ Շեքսպիրի աշխատությունների առաջին հրատարակությունը վաճառվել է մոտ 10 մլն դոլարով

Ուիլյամ Շեքսպիրի աշխատությունների առաջին հրատարակությունը վաճառվել է մոտ 10 մլն դոլարով

Ուիլյամ Շեքսպիրի աշխատությունների առաջին հրատարակությունը վաճառվել է Նյու Յորքի Christie’s աճուրդում հոկտեմբերի 14-ին:

Գնորդը ամերիկացի մասնավոր կոլեկցիոներ և հազվագյուտ գրքերի խանութի սեփականատեր Ստեֆան Լեվենթհեյլն է: Նա գրքի համար վճարել է 9,97 միլիոն դոլար:

«Ուիլյամ Շեքսպիրի կատակերգությունները, պատմությունները և ողբերգությունները» աշխատությունը լույս է տեսել 1623 թվականին (Շեքսպիրի մահից յոթ տարի անց) նրա ընկերների և «Գլոբուս» թատրոնի դերասանների կողմից: