գլխավոր Հասարակություն Իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ

Իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ

N զորամասում մայիսի 20-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ:
Անցկացվել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի շարային ստուգատես, որի ընթացքում ստուգվել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանը, մարտական խնդիրների իմացությունը։ Զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման և առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ: